ԱՄՆ Արիզոնա նահանգում 1990 թվականի հունիսի 26-ին օդի ջերմաստիճանի ռեկորդային ցուցանիշ էր գրանցվել՝ համարյա 50 աստիճան։ Իսկ 2017 թվականի հունիսի 26-ին այնտեղ ջերմաստիճանը հասել է մինչև 47 աստիճանի, ինչի պատճառով բազմաթիվ թռիչքներ հետաձգվել են։ Բետոնե մայթերի ջերմաստիճանը 76 աստիճան է․ արդեն երևի կռահեցիք, որ անգամ կոշիկներով անհնար է քայլել այդքան տաք մակերեսի վրայով։

Արիզոնայում տապի աստիճանն ավելի պատկերավոր դարձնելու համար առաջարկում ենք դիտել տեղացիների կողմից արված հետևյալ լուսնակարները։

Պատի վրա ամրացված, քարի տեսք ունեցող պլաստմասե դեկորները շոգից սկսել են հալվել։

My Neighbors Put Up

Արևի տակ հնարավոր է անգամ թխվածքաբլիթներ թխել, այն էլ՝ գրեթե նույն ժամանակահատվածում, ինչ ջեռոցի մեջ։

http://www.photojoiner.net/image/3pF68v1u

Նման ջերմային պայմաններում մեքենա վարելն էլ այդքան հեշտ չէ։

http://www.photojoiner.net/image/YVxqxTBF

Փաստորեն՝ այնքան տաք է, որ անգամ ճանապարհային նշաններն ու տեղեկատվական ցուցանակներն են հալվում։

When

Արևի ուղիղ ճառագայթների տակ լինելու արդյունքում այս փոստարկղի պլաստմասե հաստ ձողը հալվել և շուռ է եկել։

This Plastic Mailbox Melted

Մեքենայի մեջ թխվածքաբլիթներ թխելն ու միաժամանակ էլեկտրաէներգիա խնայելը շատ արագ տարածվեց ողջ Արիզոնայով մեկ։ Իսկ ինչո՞ւ գումար ծախսել, եթե կարելի է օգտագործել բնական և անվնաս ռեսուրսները։

Took Advantage

Չափից դուրս բարձր ջերմաստիճանի պատճառով եղանակային քարտեզ կազմելու համար գույները չեն բավականացնում։ Օդերևութաբանները չգիտեն, թե էլ որ գույնն օգտագործեն, որպեսզի նշմարեն ամենատաք վայրերը։

http://www.photojoiner.net/image/LNW18Hwy

Անգամ անապատային կարիճները, որոնց միայն չոր և տաք վայրերում կարելի է հանդիպել, չեն դիմանում շոգին և որոշել են լողավազանում մի փոքր հովանալ։ Այս մեկին մի կին էր հանկարծ հայտնաբերել իր լողավազանում և արագ լուսանկարել։

http://www.photojoiner.net/image/Ok2Lvo7g

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել