Ադրբեջանցիները կեղծ տեղեկություններ են տարածում, իբր հայկական դիվերսիոն խումբ են բացահայտել, որի անդամներից մեկին գերի են վերցրել: Հայկական կողմը շատ արագ հերքեց այդ լուրը: Արծրուն Հովհաննիսյանը գրել է, որ ոչ մի դիվերսիա մերոնք չեն արել, առավել ևս որևէ զինծառայող չենք կորցրել: Դա շատ լավ է:
Բայց կա մի հետաքրքիր նյուանս: Ռուսական РИА Новости գործակալությունը շատ արագ տարածեց ադրբեջանցիների ապատեղեկատվությունը՝ առանց փորձելու հայկական կողմից ճշտել, թե արդյոք լուրը ճիշտ է, թե ոչ: Ու քանի որ վստահ եմ, որ РИА Новости-ում իսկապես պրոֆեսիոնալներ են աշխատում, ուրեմն պարզ ա, որ ռուսական մամուլը ուղղակի սադրում է: Պղտոր ջրում ձուկ են բռնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/manvelkostandyan/posts/2311074355783805
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել