«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 11–ին նախագահական նստավայրում ստորագրվեց ՀՀԿ–ՀՅԴ կոալիցիոն նոր հուշագիրը: Լրագրողների հարցին, թե ինչո՞վ է նախորդից տարբերվում այս նոր հուշագիրը, Աղվան Վարդանյանը լրագրողներին ասել էր. «Այս կոալիցիոն հուշագրի էական տարբերությունը նախորդից կտեսնեք նաև հրապարակվելիք լուսանկարներում, որտեղ ներկա էին տարբեր վարչապետներ: Սա, կարծում եմ, շատ էական է»: Այսինքն` իրենք հավերժ են, վարչապետները փոփոխական:

«Փաստի» աղբյուրների վկայությամբ` ՀՀ նախագահը խիստ զայրացել է այս ու նմանատիպ այլ հայտարարությունների առիթով ու կոալիցիոն գործընկերոջ ներկայացուցիչներից մեկին ուղղակի ասել է. «Ձեր ստացած տոկոսնե՜րը, ձեր մեծ–մեծ խոսե՜լը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել