ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շփման գծի ողջ երկայնքով իրականացրել աչալուրջ մարտական հերթապահություն:
Այսքանով չսահմանափակվելով՝ հակառակորդը Արցախի հյուսիսային հատվածում խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծել է «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խմբին, որի հետևանքով խմբի օպերատորը վիրավորվել է:
Այսպիսով՝ հերթական անգամ ականատես ենք լինում ադրբեջանական կողմի սադրանքների, որտեղ ամեն կերպ ալիևյան վարչակարգը, թքած ունենալով խաղաղ կարգավորման բոլոր կոչերի վրա, հող է նախապատրաստում ռազմական լայնածավալ գործողությունների համար, ուստի հայկական կողմին առիթ է տրվում հարվածել ու ոչնչացնել, որն էլ պատվով կատարվում է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/manvelkostandyan/posts/2278956105662297
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել