168.am-ը գրում է․

Image result

Ճապոնիայի Nikon ընկերությունն ի պատիվ իր 100­-ամյակի թողարկել է հուշանվերների շարք: Հավաքածուն ստեղծվել է Swarovski ապրանքանիշի հետ համագործակցությամբ, հաղորդում է Luxurylaunches­-ին:

Հավաքածուում տեղ են գտել Nikon Model I մոդելի՝ ընկերության առաջին լուսանկարչական ապարատի բյուրեղապակե պատճենները: Յուրաքանչյուր ֆիգուր նշված է սերիական համարով, շարքը կթողարկվի սահմանափակ քանակով: Գներն առայժմ չեն նշվել:

Ավստրիայի Swarovski ընկերությունը հիմնվել է 1895 թվականին: Այն մասնագիտացած է բյուրեղապակուց զարդերի թողարկման եւ սինթետիկ ու բնական քարերի երեսակման բնագավառում: Ամենահայտնի արտադրանքը ստրազներն են, որոնք վաճառվում են «Swarovski-­ի բյուրեղապակիներ» առեւտրանիշի ներքո:

Ճապոնիայի Nikon ընկերությունը մասնագիտացած է օպտիկայի եւ պատկերների մշակման Էլեկտրոնային սարքերի արտադրության բնագավառում: Հիմնվել է 1917 թվականին, կենտրոնակայանը գտնվում է Տոկիոյում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել