Յուլիա Սնիգիրին մենք պետք է հիշենք դեռ «Звери» ռոք խմբի հիթային «До скорой встречи» երաժշտական հոլովակից, որտեղ նա խաղում էր գլխավոր դերը, իսկ նրա մյուս հայտնվելը էկրաններին ռուսական կինոյի վերջին շրջանի ամենամասշտաբային ու հաջողված պրոյեկտներից մեկում էր՝ Ստրուգացկիների գրքի հիման վրա նկարված «Բնակելի կղզի» ֆանտաստիկ ֆիլմում, որտեղ նա կրկին խաղում է գլխավոր հերոսուհու դերը։ Սակայն նրա կարիերայի առայժմ ամենանշանակալից կետը «Ամուր ընկույզ 5»-ում խաղացած դերն է, որտեղ նա հանդես է եկել այնպիսի մեգաաստղի հետ, ինչպիսին է Բրյուս Ուիլլիսը։
Այնուամենայնիվ, քանի որ ես վարում եմ ոչ թե կինոբլոգ, այլ մի բլոգ, որտեղ գովաբանվում ու ի ցույց է դրվում կանացի մարմնի գեղեցկությունը, ապա Յուլիայի կինոկարիերայի մասին խոսքն ավարտեմ նրանով, որ նա անգամ դերասան էլ չէ կրթությամբ, այլ լեզվաբան, դե իսկ Յուլիայի մնացյալ արժանիքներին կարող եք ականատես լինել ստորև:
Եվ այսպես, դիմավորեք՝ գեղեցկուհի Յուլիա Սնիգիր.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել