Նոր տվյալներ. ԿԸՀ­-ն ամփոփել է 1880 տեղամասի արդյունքներըՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3­-ի ժամը 08:40­-ի դրությամբ էլեկտրոնային եղանակով ստացել է և ամփոփել 1880 ընտրատեղամասերի արդյունքները:

Ներկյացված նախնական արդյունքներով Ազգային ժողով մուտք գործելու անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարել է չորս ուժ. «Ելք» դաշինք՝ 7.71 % «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 0.93 % «Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 3.72 % «Ծառուկյան» դաշինք՝ 27.39 % «Կոնգրես­ՀԺԿ» դաշինք՝ 1.62 % Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 49.20 % Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 0.74 % «Օհանյան-­Րաֆֆի­-Օսկանյան» դաշինք՝ 2.08 % Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 6.60 %:

Ապրիլի 2­-ին Հայաստանի 13 ընտրատարածքներում գործել է 2009 ընտրատեղամաս: 

Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 587 հազար 706 քաղաքացիներից 1 մլն 574 հազար 947 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86 տոկոսը: Ինֆոգրաֆիկայում մշակված տեղամասերի քանակը 1865-ն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել