Armtimes.am-ը գրում է.Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ «Գրիգորյանն ու Սերգեւան ընդդեմ Ուկրաինայի» գործով Ուկրաինայի կառավարությանը պարտավորեցրել է 10 հազար եվրո վճարել Ռոման Գրիգորյանին ու նրա կնոջը՝ Լարիսա Սերգեւային։
Վճռի համար հիմք են հանդիսանում ուկրաինացի ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունները Գրիգորյանի ու Սերգեւայի նկատմամբ։ Մասնավորապես, հայցվորները բողոքել են, որ 2010 թվականի ապրիլի 6-ն փաստաթղթերը ստուգելու նպատակով ոստիկաններն իրենց փողոցում կանգնեցրել են, ապա տարել են բաժանմունք, որտեղ թքել են իրենց երեսներին, բռնություն են կիրառել ու վիրավորել․ Գրիգորյանին անվանել են «черножопый» եւ «чурка», իսկ նրա կնոջը՝ «армянскя проститутка»։ Հայցվորները նշել են, որ ոստիկանները վիրավորել են իրենց ազգային ու մարդկային արժանապատվությունը։ Ամուսիններին վիրավորած ոստիկանները չեն պատժվել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.armtimes.com/hy/article/108129
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել