Եմենի բնակչության մոտ 2/3-ը մատնված է սովի և կարիք ունի շտապ օգնության, պարենային պակասը սպառնում է ավելի քան 17 միլիոն մարդու, ասված է Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության (FAO), ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) համատեղ հաղորդագրության մեջ:
«Հաշվի առնելով, որ մոտ 17 միլիոն մարդ գտնվում է պարենային անվտանգության «արտակարգ» կամ «ճգնաժամային» փուլում, Եմենը ներկայումս հանդիսանում է աշխարհում սովի ամենախոշոր օջախներից մեկը, այսինքն՝ 2016 թվականի հունիսից սովյալների թիվը ավելացել է 21%-ով»,- նշված է հաղորդագրության մեջ:
«22 նահանգներից 20-ը գտնվում են պարենային անվտանգության «արտակարգ» կամ «ճգնաժամային» փուլում, և բնակչության մոտ 2/3-ը առճակատվում է սովի հետ և կարիք ունի շտապ օգնության` հանուն կյանքերի փրկության, ինչպես նաև գոյատևման միջոցների աջակցության»,- ասված է հաղորդագրության մեջ: Եմենում ապստամբների և կառավարության միջև հակամարտությունը սկսվել է 2014 թվականին: