Ժամանակն է զգեստապահարանը թարմացնել գարուն–ամառ սեզոնի հագուստներով։ Համաշխարհային նորաձևության տներն արդեն ներկայացրել են իրենց նոր հավաքածուները։ Tert.am Life–ը սեզոնի թրեդների և հակաթրենդների մասին զրուցել է նկարիչ–մոդելավորող Արփինե Կոշտոյանի հետ։ Վերջինիս խոսքով` այս տարի նորաձևությունը շռայլ է գտնվել աղջիկների հանդեպ։
««Գարուն–ամառ 2017»–ը իսկական գունապնակ է։ Այս սեզոնին նորաձև են բոլոր վառ գույներն իրենց երանգներով։ Չկա հատուկ գույն, որ միայն դա նորաձև լինի։ Գարնանը հետաքրքիր է հագնել հասարակ պարզ զգեստներ, որոնք կարող եք միքսել և ստանալ նորաձև լուքեր»,– ասաց Արփինեն։
Դիզայները ներկայացնում է թրենդային լուքերը`
Տարվա գլխավոր թրենդը համարվում են լայն տաբատները, հատկապես, երբ դրանք կողքին ունեն ուղղահայաց այլ գույնի գծեր։ Այս տաբատները շատ լավ են ոչ այդքան բարձրահասակ աղջիկների համար։ Չափազանց թրենդային են, երբ այն միքսում են շիֆոնից և բնական մետաքսի կտորներով վերնաշապիկների հետ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2017/03/11/Arpine/32749
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



