‹‹Չես պատկերացնում, նրա ամուսինը...››, ‹‹...բայց իրականում ոչ էլ մասնագետ է...››, ‹‹վայ, բայց էս ինչ անճաշակ ա...››, ‹‹բա գիտե՞ս ինչ եմ իմացել ... մասին...›› . յուրաքանչյուրս գոնե մեկ անգամ լսել ենք նման արտահայտություններ: Լսե՞լ, շատերս հենց ինքներս ենք նման խոսակցություններ սկսում: Մարդիկ պարզապես խելագարվում են բամբասեու համար: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մեր զրույցների 80%-ը բաղկացած է այլոց և նրանց սովորությունները քննարկելուց:

Ինչո՞ւ ենք մենք այդքան սիրում բամբասել

Ըստ հոգեբանների՝ գլխավոր պատճառը մարդու՝ հասարակության հետ կապեր հաստատելու գործընթացն արագացնելու ցանկությունն է:

  • Զրուցակիցներին ընդհանուր հակակրանքները ավելի ամուր են մերձեցնում, քան ընդհանուր համակրանքները:

  • Մարդիկ որոշակի ոգևորություն են զգում այլոց մասին գաղտնի ինֆորմացիա փոխանցելիս:

  • Կան մարդիկ, ովքեր բավականություն են ստանում ուրիշների անհաջողությունների մասին լսելիս և խոսելիս: Նրանք մտովի զուգահեռներ են տանում իրենց՝ ‹‹ամենախելացիների›› և նմանատիպ մի ‹‹անհաջողակի›› միջև՝ բարձրացնելով սեփական ինքնագնահատականը:

Ինչպե՞ս դրան վերջ տալ

Թվում է, թե ասեկոսներն ամենուր են, և դրանցից անհնար է խույս տալ: Սակայն հոգեբաններն առաջարկում են մի շատ պարզ արտահայտություն, որը կկանգնեցնի բամբասանքներ տարածողին: Երբ ինչ-որ մեկը փորձում է ձեզ ներքաշել նմանատիպ մի տհաճ խոսակցության մեջ, պարզապես ասեք հետևյալը՝

‹‹Ինչու՞ ես ինձ դա ասում››

Պարզ արտահայտություն է, այնպես չէ՞: Այնուամենայնիվ այն չափազանց էֆեկտիվ է:

  • Առաջին հերթին՝ նմանտիպ հարցադրումը չեզոքացնում է զրուցակցի ցանկացած շահախնդրական նկատառումները:

  • Բացի այդ՝ այս արտահայտությամբ դուք ձեր զրուցակցին հասկացնում եք, որ հետաքրքրված չեք նմանատիպ թեմաներով, իսկ նա էլ իր հերթին ձեր՝ որպես զրուցակցի հանդեպ կորցնում է իր հետաքրքրությունը:

Ասեկոսեներն անվնաս չեն: Դրանք կարող են բացասաբար անդրադառնալ մարդու թե՛ հոգեվիճակի և թե՛ համբավի վրա: Կարևոր է գիտակցել, որ բամբասելիս դուք ուղղակիորեն կամ անուղղակիորեն վնաս եք հասցնում մարդուն: Այսպիսով՝ հաջորդ անգամ, երբ ձեզ փորձեն ներքաշել նմանատիպ խոսակցության մեջ, պարզապես ասեք՝ ‹‹ինչու՞ ես ինձ դա ասում›› արտահայտությունը և վերջ տվեք բացասական ինֆորմացիայի հոսքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել