«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջերս առողջապահության նախարարության Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնը լուծարել է «Ֆլեշ» ընկերության հետ կնքած վառելիքի մատակարարման պայմանագիրը՝ նշելով, որ պետք է հոկտեմբեր ամսին մատակարարեր 400 լիտր դիզվառելիք, սակայն չի կատարել: Պայմանագիրը լուծարելու որոշումն ուշագրավ է, քանի որ այն կարող է պատճառ դառնալ, որ այդ ընկերությունն այլևս չմասնակցի գնումների մրցույթին։

Հետաքրքիր է՝ «Ֆլեշ» ընկերությունը պետական մարմիններից քանիսի դժգոհությունն է առաջացրել՝ նախագահի ընկերոջ ընկերությունն անփոխարինելի առաջատար է վառելիքի մատակարարման հարցում։ Մենք մեկ շաբաթ է՝ փորձում ենք մեկնաբանություն ստանալ «Ֆլեշ» ՍՊԸ-ից, սակայն նախ ասացին, որ տնօրենը երկրում չէ՝ ուշ զանգենք, իսկ օրեր անց տրամադրված հեռախոսահամարը, որը պատկանում էր փոխտնօրենին, այդպես էլ չպատասխանեց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել