Ֆեյսբուքյան օգտատեր Armen Ashotyan-ի «ՀՀ ԱԺ պատգամավորության բոլոր թեկնածուներին» գրառումից ոգեշնչված.

ՊԱՏԳԱՄ

Զգո՜ւյշ գրիր համացանցում,
Այստեղ գրեթե ամեն լայք՝
Ի ԲՀԿ, և կամ ի ՀԱԿ
Շեյր է լինում բլոգնյուզներում
(Եվ քո խոսքը հեռո՜ւ տանում...)

Թե բարի են պոստերը քո,
Կամրադները, ակնածանքով
Լայք կսեղմեն պոստիդ լռին`
Շեյր կտան քո պոստերին:

Իսկ թե չա՜ր են` ֆրենդները քո,
Որպես անհագ վայրի ցիներ
Կառնեն թվային կացիններ,
Կաղավաղեն պոստերը քո,
Եվ կտրոլլեն, ֆլուդեր կանեն...

Զգո՜յշ գրիր համացանցում:

Զգո՜ւյշ գրիր սոցցանցերում,-
Էստեղ շատ են քաղաքական,
ՀԱԿ, ԲՀԿ, դաշնակցական,
Թե դեմ-դիմաց ելնեն հանկարծ.
Թե՛ թշնամի կոալիցիոն,
Եվ թե՛ ընկեր օպոզիցիոն,
Անձդ իրենք ունեն փաթթած
Կգլորեն ռեյտինգդ ցած.
Ո՞վ եղավ քո գալու վկան,
Գնալդ ո՞վ է իմանում...
Չիք մարգարե ի համացանց,

Զգո՜ւյշ գրիր համացանցում:

Զգո՜ւյշ գրիր սոցցանցերում,-
Լավ ժուռնալիստ չե՜նք ունեցել,
Բայց... բլոգգեր է ամեն մի հայ.

Ամեն բլոգեր` կացնի մի սայր,
Ամեն բլոգեր` նետի մի ծայր,
Ինչ ֆեյսբուքեր` ինչ Հայաստան-
Բաժա՜ն-բաժա՜ն,
Անմիաբա՜ն,
Զատվա՜ծ, հատվա՜ծ,
Եվ սակայն` մի՛,
Երբ սպառնում են ինտերնետին,
Կամ անվճար վայֆայ սփոթին
Կամ յութուբին, կամ ֆեյսբուքին
Որ համացանց ենք անվանում...

Զգո՜ւյշ գրիր համացանցում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել