Հայկական մեր նորագույն հեղափոխությունը իր հունով գնում է... Նա խնդիր է դնում՝ ժողովրդի տված մանդատը իրականացնել և իշխանությունը վերցնել: Շատ լավ, ուրիշ ի՞նչ պիտի անի - կասեք...
Հանրայինը, Հ1-ը - շոու բիզնեսի ՍՊԸ-ն, «աստղերի» ինկուբատորը, մեր բնիկ մշակույթի խորթ մայրը... Պաշտոնից հեռացավ Ալիկ Հարությունյանը - մեր մշակույթի այս ասպատակողը, և հայկական հեղափոխությունը չհասցրեց խարանել նրան: Եվ նրա փոխարեն նշանակվեց Ռուբեն Ջաղինյանը: Այս հեղափոխական օրերին: Այս մարդը՝ շոու-բիզնեսային իր տեսակով, նույնիսկ կատարյալ է... Բայց նա ի՞նչ գործ ունի ժողովրդին պատկանող հեռուստատեսության հետ, ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ տարածման գերխնդրի հետ:
Հայկական հեղափոխություն, քո գործը միայն Բաղրամյան 26-ը վերցնե՞լն է: Տասը նախագահ էլ փոխես, տասը կառավարություն էլ ստեղծես՝ եթե մշակույթիդ դաշտը տիրակալեն շոումենները, ապա... Դու մոռանում ես, որ հայ գյուղացին Ֆեյսբուք չի մտնում, և նրա ուղեղը լվանում է Հ1-ը, սիրտը հաշմում՝ կեղծ մշակույթով: Կասես՝ նախագահականը վերցնենք - Հ1-ին էլ կհասնենք... Վայ թե չհասնե՜ս, հայ հեղափոխություն, վայ թե խելքդ չհասնի, վայ թե Հայ Մշակույթը դու էլ անտեր թողնես - ների՜ր կոշտությունս...
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ստեղծիր պայքարի ՆՈՐ ՀԱՐԹԱԿՆԵՐ, պայքարի նոր կիզակետեր, որոնք կայրվեն իշխանության ոտքերի տակ... Ժողովրդական էներգիայի ընդվզումի այս ժամին, այդ ընդվզման հզոր լծակով՝ Հ1-Ի ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ վերցնել հանրային-ազգային հսկողության տակ: Ինչպե՞ս - ահա, 2012-ին հրատարակած պլան-ծրագիրը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/167116896772800
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել