Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Արտակագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի 1-ին թաղամասի 1-ին շենքի 10-րդ բնակարանից գազի ուժեղ հոտ է գալիս և կան կասկածներ, որ ներսում մարդիկ կան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Վաղարշապատի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր Վաղարշապատի ոստիկանների հետ բացելով տան դուռը այնտեղ հայտնաբերել են մեծ կնոջ և մեծ տաղամարդու դի, ինչպես նաև անչափահաս աղջկա դի։

Դեպքի վայր են ժամանել նաև Վաղարշապատի ոստիկանության օպերատիվ խումբը, բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորութամբ։ Ժամանում է նաև դատական բժիշկը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել