Lurer.com-ը գրում է.

Դեկտեմբերի 31-ին, ժամը 11.01-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ներսում կա երեխա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները բնակարանից դուրս են բերել երեխային. վերջինս այրվածքներով հոսպիտալացվել է Կապանի ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել