Դեռ երեկ մենք հպարտությամբ հայտարարեցինք այն մասին, որ մեր հայրենակից Սևակ Խանաղյանը հաղթել է ուկրաինական «X Factor» մրցույթում։

Այսօր ևս ուրախալի լուր ունենք հայտնելու: Սուրեն Ջուլհակյանը հաղթել է ուկրաինական «Битвы экстрасенсов» մրցույթի 16-րդ եթերաշրջանում։

31-ամյա Սուրենին անվանում են «ժամանակի տիրակալ», իր աշխատանքում օգտագործում է վայրկյանաչափ, հայելի, զանազան ատրիբուտներ, որոնց շնորհիվ կարողանում է տեսնել անցյալի և ապագայի իրադարձությունները։

«Ես անսահման երջանիկ եմ Ուկրաինայի տարվա լավագույն էքստրասենսի կոչումը և այս գավաթը ստանալու կապակցությամբ, սակայն, ինձ համար նույնչափ կարևոր է, որ կարողացել եմ գրավել ժողովրդի համակրանքը։ Երախտապարտ եմ Աստծուն և ճակատագրին այս պահի համար»,- ասաց Սուրենը՝ չթաքցնելով իր ուրախությունը և զգացմունքները։

Հավելենք, որ Սուրենն իր հաղթանակը նվիրեց հորը։

Շնորհավորում ենք Սուրենին և մաղթում նորանոր հաջողություններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել