Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն հայտարարել է այն մասին, որ Վարշավայում ցույցեր կազմակերպած ընդդիմության նպատակը ոչ թե երկրի վիճակի բարելավումն է, այլ լեհական հասարակությունում ագրեսիայի սերմանումը և կառավարության տապալումը, հաղորդում է Wiadomosci պարբերականը։
«Այս ամենը կազմակերպում է այն ընդդիմությունը, որը չի սիրում Լեհաստանը։ Ատելության ալիքները, համատեղ ագրեսիան, կառավարությունը տապալելու փորձերը և ընտրությունների արդյունքների վերանայում, ահա, թե որոնք են նրանց նպատակը»,-ասել է Շիդլոն։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը կառավարության ընդունած ցանկացած որոշում որակում է որպես «վտանգավոր, սպառնալից»։
Հիշեցնենք, որ Լեհաստանի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները երրորդ օրն է, ինչ արգելափակել են երկրի սխորհրդարանը։ Քաղաքական գործիչները չեն լքում Սեյմի շենքը, որտեղ ուրբաթ զբաղեցրել էին ամբիոնը՝ ընդհատելով նիստը։



