Ռուսաստանի տարբեր քաղաքների հյուրանոցների ու ռեստորանների տերերի գլխին կայծակի պես հայտնվող Լենա Լետուչայան որոշել է մի քիչ էլ նյարդայնացնել մոսկվանակ բիզնեսմեններին:
«Ревизорро» հաղորդման նոր եթերաշրջանը նկարահանվելու է Մոսկվայում:

Հաորդումը մշտական ուղեկիցն են վեճերն ու սկանդալները: Հիշեք, օրինակ, Օդեսա քաղաքում նկարահանումների ժամանակ ինչպես Լենային փակեցին սառցախցիկում և վերջում էլ սառը ջուր լցրին հաղորդավարուհու վրա:

Իսկ ահա Մոսկվայում նկարահանումներից առաջ իրավիճակը էլ ավելի հեռու է գնացել: Հաղորդավարուհու հասցեին սկսել են կյանքից զրկելու սպառնալիքներ տեղալ:

Իրավիճակն այնքան լուրջ է, որ հեռուստաալիքը արտահերթ նիստ է անցկացրել և որոշել հաղորդավարուհուն թիկնապահներ տրամադրել:

Նրանք հաղորդավարուհուն կուղեկցեն ոչ միայն նկարահանման ժամանակ, այլ նաև առօրյայում:
Փորձ է արվել նաև կոտրել հաղորդավարուհու անձնական փոստը և հեռախոսը՝ նրա հեղինակությունը գցելու և արատավորելու համար:

Հեռուստաընկերության տնօրենն ասում է, որ գիտի, թե ովքեր են այդ ամենի ետևում կանգնած, չնայած որ այս աստիճանի սուր արձագանքի չէր սպասում, երբ դեռ եթերաշրջանը չի էլ սկսվել:




