Գարուն...վերածնունդ հոգու և մարմնի համար...
Իսկ թե ինչպես են պատրաստվում գարնան գալստին ճանաչվածները, հիմա կպարզենք ;)

Հասմիկ Կարապետյան.
«Ամեն տարի անհամբեր սպասում եմ գարնան գալուն... Այն ինձ համար սկիզբ է նոր հույսերի, սիրո, սպասումների, իրականալիք երազանքների:
Գարնանն աշխատում եմ շատ վիտամիններ օգտագործել, այս շրջանում մաքրում եմ ներաշխարհս բացասական որևէ ապրումներից և ռիսկի գործոնն եմ բարձրացնում, քանի որ արեգակի ջերմությունն ու արթնացնող բնությունն ինձ դա են ներշնչում: Եկել է ժամանակը նոր ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ »:  


Էլլա Տարունց.
«Գարնան գալստին անշուշտ պատրաստվում եմ: Դա նշանակում է օրգանիզմի մաքրում, հոգևոր աշխարհի ամրապնդում՝ պաս, ծոմապահություն:
Ես սիրում եմ տարվա բոլոր եղանակները, բայց գարնանը յուրահատուկ եմ սպասում: Ամեն ինչ փոխվում է, զարթոնք ապրում: Հատկապես գարնանը ես ներքին խաղաղություն եմ ապրում ու երջանկանում...»:


Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել