Լոռու մարզի «Դրախտ» ռեստորանի տնօրեն Սամվել Թորոսյանը, ով ավելի վաղ ձերբակալվել էր, փետրվարի 24-ին կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ Լոռու մարզի «Դրախտ» ռեստորանում փետրվարի 21-ին՝ ժամը 10.55-ին, հյուրանոցային համալիրներից մեկի տնօրեն Սամվել Թ.-ն ահազանգել է ոստիկանության Ստեփանավանի բաժին, որ նույն օրը՝ ժամը 10.30-ի սահմաններում, համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել են 30-ամյա Գրիշա Զ.-ի, 32-ամյա Սարգիս Ղ.-ի, 42-ամյա Էլմիրա Ս.-ի եւ 22-ամյա Արմինե Ռ.-ի դիակները:

ՀՀ քրեական օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված անձինք մահացել են փետրվարի 21-ին՝ ժամը 01.00-ից 10.30-ն ընկած ժամանակահատվածում, «մոնոքսիդ» տեսակի գազի թունավորումից: Նշենք, որ «Դրախտ» ռեստորանը պատկանում է Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին, ում եղբայրը ներկայիս քաղաքապետն է:
news.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել