-Դու խենթ ես, իմ հոգու, սրտի, մտքի միակը, իմ խենթը:
-Ես քոնն եմ, քո հոգունը, քո սրտինն ու մտքինը...
Սիրո գեղեցիկ պահեր, վայրկյաններ տևող երջանկություն ու անսահման տխրություն... Հոգու ցավ, պայքար երջանկությունը գտնելու, այն պահպանելու... Փայփայանք ցանկացող հոգի... Անշնորհակալ սեր...
Հոգիս ավելին է ասում, սիրտս ավելին է զգում, բայց բառերս անհամեմատ քիչ են, անզոր, որ բացատրեմ բառերով, որ պատմեմ սրտիս զգացածը... Իմ մեջ երբեմն միայնություն փնտրող, երբեմն էլ շրջապատված լինել ցանկացող էություն կա... Խոստանալ, որ կժպտամ միշտ, ավաղ, չեմ կարող... Ներսումս թաքցնել տխրությունը ու հակառակ դրան ժպտալ չի լինի... Կյանքի դառնությունը զգացնել է տալիս անցյալը հիշեցնող ամեն բան... Խորհրդավոր լռություն մեջ թաթախված հուշերս միանում են իրար, ցավեցնում, անվերջ, մինչև հոգուս խորքն ու կարծես մեկ վայրկյանում չքանում... Չքվում են անհետ, փոխարենը թողնում անգո էություն ու նրա մեջ մի մեծ ցավ... 
Դու եղել ես, չեմ հերքում, այդ մեր սերն է  թվացյալ եղել... Ժամանակ առ ժամանակ երջանկացրել, հետո կոտրել, խոցել...
Մի պահ դու իմն էիր, աշխարհն էր իմը... Սակայն ես հասկացել եմ աշխարհն իմը կարծելու փոքրությունս և քեզ հեռու վանելու մեծությունս... 
Ուրախ և տխուր պահերիս միակ մտերիմ, ամենազգայուն, իմ հավատարիմ բարեկամ` արցունք... Մաքրիր այտերիցս նրա թողած համբույրը... Լցվիր սիրտս ու մաքրիր նրա թողած հետքերը... Նա անխղճորեն անցել է սրտիս ճանապարհով, ոտնակոխ արել իրեն այդքան մեծ սեր տվող ու լինելիությունից բացի ոչինչ չպահանջող սրտիս... Հիմա անիմաստ եմ համարում ցավս քեզ պատմելու, քեզ նորից հավատալու ու սիրելու մտքերս... Ներկայիս «ես»-ը էլ քոնը չէ, էլ չի փնտրում քեզ, ինչպես անցյալում էր... Դու մնացիր կյանքիս մի էջում, որը հիմա պատռում եմ ես նույն անխղճությամբ, ինչպես դու ոչնչացրիր անցյալիս «ես» -ին, քեզ սիրող, պաշտող «ես» -ին: Չմեղադրես ինձ, չփորձես ներում ակնկալել... Իմ անցյալի հետ դու ոչնչացար...
Վերջին անգամ նայում եմ աչքերիդ ու հեռանում` թողնելով քեզ մեծ սերս... Աչքերիդ խորքում սերս լուռ պահիր... Սիրում եմ քեզ իմ անցյալ, վերջին անգամ . . . 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել