Artsakhpress.am-ը գրում է.
ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի փոփոխությունը սպեցիֆիկ պատճառների հետ կապված չէ։
Այս մասին Trend–ին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեզը։
Նրա խոսքով նախորդ համանախագահ Պյեր Անրիեի լիազորությունների ժամկետը սպառվել է, ու նրա փոխարեն առաջարկել են Ստեֆան Վիսկոնտիի թեկնածությունը։
«Վիսկոնտին փորձառու դիվանագետ է։ Ֆրանսիան միայն փորձառու դիվանագետներին է առաջարկում ներկայացնել երկիրը Մինսկի խմբում։ Վիսկոնտին արդեն անցել է աշխատանքի»,- ասել է դեսպանը։
Նյութի աղբյուր՝ http://artsakhpress.am/arm/news/54917/despan%E2%80%A4-eahk-mkh-fransiaci-nor-hamanakhagahy-pordzaru-divanaget-e.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել