Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը կարծում է, որ ԱՄՆ-ը սեպտեմբերի 17-ին միտումնավոր հարվածել է Դեր Զորում տեղակայված սիրիական բանակի դիրքերին, հաղորդում է RIA Novosti-ն։

Սիրիացի առաջնորդը Վաշինգտոնին մեղադրել է նաև Հալեպում քաղաքական նախաձեռնությունների, հրադադարի ձախողման համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարված ել սիրիացի զինվորականների ուղղությամբ, որոնք տեղակայված են եղել Դեր Զորում՝ ԴԱԻՇ-ի գրոհայինների անմիջական հարևանությամբ։ Դամակսոսի տվյալներով՝ ավիահարվածի հետևանքով զոհվել է 83 մարդ։ Ռմբակոծումից հետո ահաբեկիչներն անցել են հարձակման։ ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարությունը ավիահարվածների փաստը համարել է սխալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել