russian-oil-750x320Araratnews.am-ը գրում է.

Роснефть-ը նախատեսում է 10 տարվա ընթացքում Հնդկաստանին մատակարարել 100 մլն տոննա նավթ: Interfax-ի հաղորդմամբ՝ այս մասին Հնդկաստանի վարչապետի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ ղեկավարը նաև նշել է, որ Ռուսաստանը 2016 թ. առաջին կիսամյակում Հնդկաստանին հատկացրել է 2 մլն տոննա ածուխ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հնդկաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և երկրի վարչապետ Նարենդրա Մոդին համաձայնագիր են ստորագրել, որով Ռուսաստանը «Տրիումֆ» ЗРС С-400 զենիթահրթիռային համակարգեր կհատկացնի Հնդկաստանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել