ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան խոստովանել է, որ պատրաստվում էր ավարտել ելույթն Արգենտինայի հավաքականում։
«Երբ Մեսսին հայտարարեց հավաքականում կարիերայի ավարտի մասին, մտածում էի նույն կերպ վարվել։ Կարելի է պարտվել եզրափակչում, բայց երեք անընդմեջ եզրափակչում պարտությունն այլ է։ Կինս ու հայրս համոզեցին չհեռանալ թիմից։
Սկզբից ցանկանում էի հոգեբանի դիմել, բայց հասկացա, որ խնդիրը պետք է ինքս հաղթահարեմ։ Սակայն եթե պարտվեմ ևս մեկ եզրափակչում, կհեռանամ Արգենտինայի հավաքականից»,- Դի Մարիայի խոսքերը մեջբերում է TyC Sports-ը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել