Թուրինի «Յուվենթուս»-ի պաշտպան Ջորջիո Կիելինին, մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում «Սևիլիա»-ի հետ ոչ-ոքին (0:0), նշել է, որ թիմը չի կարող առանց հետ նայելու հարձակվել՝ մոռանալով պաշտպանության մասին։

« «Ռեալ»-ը կարող է մրցակիցներին հաղթել խոշոր հաշիվներով, ինչպես «Միլան»-ը Ռոնալդինյոյի հետ։ Բայց «Յուվենթուս»-ը հաղթում է 1։0 կամ 2։0 հաշվով։

Սա թիմի պատմության հետ կապված հարց է։ Մենք խոսում ենք տասնամյակների մասին։ Կարելի է հաղթել տարբեր եղանակներով, բայց պետք է հարգել սեփական պատմությունը։

Բարելավել ենք մեր խաղը, բայց մենք «Ռեալ»-ը չենք և երբեք չենք լինի։ Մենք մրցակցին սեփական դարպասին մոտ չենք թողնում նույնիսկ հաղթելիս»,- Կիելինիի խոսքերը մեջբերում է France Football-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել