Pokémon Go խաղը ոչ միան բարձրացրել է ընկերության արժեթղթերը, այլ նաև բարելավել է բջջային լիցքավորող սարքերի իրացմամբ զբաղվող ընկերությունների բիզնեսը. ԱՄՆ-ում այդպիսի մարտկոցների վաճառքը եռապատկվել է՝ հայտնում է BBC-ն:
Պարզվել է, որ 2 շաբաթվա ընթացքում՝ սկսած հուլիսի 10-ից, արտաքին մարտկոցները սկսել են ավելի ակտիվորեն վաճառվել. 2 շաբաթում վաճառվել է 1.2 միլիոն այդպիսի մարտկոց:
Բանն այն է, որ գրպանի հրեշներին որսացողները շատ են ճամփորդում, իսկ ակտիվ ռեժիմի դեպքում սմարթֆոնների լիցքավորումը արագորեն «նստում» է, և վերալիցքավորման անհրաժեշտություն է առաջանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



