Ես ունեմ հստակ մոտեցում.
- էս լեն ու բոլ աշխարհում ով, որտեղ ուզում է, կարող է ապրել, ու ոչմեկ իրավունք չունի նույնիսկ թարս նայի։ Իսկ եթե ջահելները չեն ձգտում աշխարհ տեսնել, ստեղ-ընդեղ ապրել, ուրեմն հոգով բիձա են։ Հետ գալն էլ կլինի, եթե մի քանի բան դզենք։
- եթե որոշել եք գնալ, բայց բոլորին համոզում եք, որ «արդեն հնարավորություն չկա դիմանալ էս ապօրինություններին, ֆլան ֆստան», ուրեմն նորից ծանր-թեթեւ արեք, համոզված չեք, որ ճիշտ որոշում եք ընդունել ու ինքներդ ձեզ արդարցնելու կարիք ունեք, հետո կարող ա տանջվեք, մտածեք։ Իսկ եթե համարում եք, որ մնացողները կա՛մ կերակրատաշտակից են օգտվում, կա՜մ ստրուկ են՝ էսօրվանից դրսերում մի լավ հոգեբան գտեք, հերթագրվեք։ Մնացած բոլոր պատճառները. կենցաղային, աշխատանք, աճի նպատակ, զուտ անբացատրելի ցանկություն, քամակի մեջ խրված բիզ, սաղ ընդունելի ա։
- Հայաստանը շատ սովորական երկիր է, ո՜չ ամենալավը, ո՜չ էլ ամենավատը։ Ո՛չ Շվեյցարիայ ա, ո՜չ էլ Սոմալի։ Մեր դժբախտ երջանկությունն այն է, որ կարող էր տասնապատիկ լավը լինել, սաղ կռիվը էդ ա, ու հստակ գիտենք ոնց, մնում ա անել
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shur.dabavog/posts/10155046581283098
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել