![]() |
| ՀՀԿ երիտ. թևի ղեկավար, ԱԺ պատգամավոր |
«Անգամ կեղծված ընտրությունների դեպքում, եթե դուք չտեսնեք ընտրությունների երկրորդ փուլ, կարող ենք ասել, որ մենք գնում ենք դեպի կործանում»,- այսօր ասուլիսում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավատացնելով, որ ժողովուրդն արդեն հաղթել է, և իրենք արդեն հաղթական վիճակի մեջ են:
Է՛, Րաֆֆի՛, Րաֆֆի՛, լրիվ կորցրել է իրականության զգացողությունը։ Հատուկ Րաֆֆու համար՝ հատված հանրապետության նախագահի ելույթից. «Չեն գիտակցում, որ նախագահական ընտրություններն ընդամենը եզրափակիչ փուլ են: Նախագահական ընտրություններն սկսվում են թիմ ձևավորելուց, կուսակցություն ձևավորելուց, տեղական ինքնակառավարման մարմինների, այնուհետև խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց: Մենակ մարդը ո՞նց կարող է նախագահ դառնալ: Եթե քաղաքական ուժը նույնիսկ հնարավորություն չունի ընտրատեղամասերում ներկայացուցիչ ունենալ, այդպիսի քաղաքական ուժը ինչպե՞ս կարող է ակնկալել, որ ինքը կարող է նախագահ դառնալ: Հետո էլ պատճառաբանություններ են բերում՝ հետաքրքիր չի, պատճառներ կան»:




