Աներկբա է, որ այս ֆարսը ծրագրվել ու իրականացվել է ամերիկացիների հովանավորությամ ու գործնական աջակցության ներքո։ Դա ակնհայտ է ոչ միայն ՀԽ-ն ու ԱՄՆ դեսպանատունը կապող բազմաթիլ կապերից, այլև այն ուժերի ու գործիչների ցուցակից, որոնք լծվել են սեֆիլյանականների պաշտպանությանը։
Ուշագրավ է նաև այն, որ արդեն իսկ գործարկվել են հանրային կարծիքի մանիպուլացման ճիշտ նույն մեխանիզմները, որոնք կիրառվում էին Ուկրաինայում, երբ խժդժությունները նոր էին սկսվել։ Հեռուն չգնանք, երեկ երեկոյանից լայնորեն տարածվող ու խմորվաող մի դրվագի անդրադառնանք․ Մարտակերտի զորամասի բուժկետի «պետին» բերման ենթարկելը, պագոնները պոկելն ու սվին դանակը խլելը։
Ուշադիր դիտեք տեսանյութը։ Հասարակ քաղաքացու համար, ով բանակի հետ կապ չունի, Արցախի մասին էլ միայն հեռուստացույցով է լսել, սա անչափ ազդեցիկ ու տպավորիչ կարող է թվալ։ Բայց ոչի՞նչ, որ այս կինը Մարտակերտի բարբառով չի խոսում։ Ասեմ ավելին, նա անգամ ամբողջովին չէ, որ արցախյան բարբառով է խոսում։ Նա ավելի շուտ խոսում է Հադրութի ու Շամշադինի բարբառների միքսով։
Հետո, մոռացեք, որ բուժկետի պետը սվին դանակով է հչիավնդ ուղեկցում։ Դա անհեթեթություն է, որը վկայում է, որ այս տիկինը ստում է և շառլատան է։ Ու վերջապես․ հայկական նոր դաշտային համազգեստը ուսադիրներ չունի։ Պարզապես չունի։ Զինվորական կոչումը լինում է օձիգի վրա։
Ինչո՞ւ է արվում սա այդ դեպքում։ Շատ պարզ․ պետք են կերպարներ, ովքեր խղճահարություն կառաջացնեն մի կողմից ու ատելություն՝ ոտիկանության և պետական մարմինների նկատմամբ՝ մյուս կողմից։ Այս կերպ, հնարավոր կլինի հնարավորինս շատ մարդկանց փողոց հանել, իսկ եթե այսպիսի շինծու զոհերի թիվը լինի շատ, դուրս եկողների թիվն էլ կլինի ավելի շատ։
Կարծում եմ, որ պետության համար շատ լարված շրջափուլ է ու իշխանությունները պետք է գործեն, ինչպես սակարավորը ականադաշտում, լինեն վճռական, բայց ոչ դաժան, գործեն թափանցիկ ու արագ արձագանքեն նման սադրանքների։