Իրանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ՝ այդ երկրում հեղաշրջման փորձից հետո, հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ Թուրքիայում լույս հուլիսի 16-ին ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել: Պետական հեղաշրջման փորձի ընթացքում զոհերի թիվը հասել է 90-ի:
Ըստ ճշտված տվյալների՝ վիրավորվել է 1.154 մարդ: Հիմնականում բախումներ են ընթացել երկրի մայրաքաղաք Անկարայում, ամենամեծ քաղաքում՝ Ստամբուլում, ինչպես նաև Մարմարիս հանգստավայր քաղաքի այն հյուրանոցի մոտ, ուր հանգրվանել էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



