168.am-ը գրում է.
Միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը փաստորեն ապահովել Է Հանրապետական կուսակցությունից որպես ԱՄՆի նախագահի պաշտոնի թեկնածու՝ իր առաջադրումը, հայտնել Է, որ Սպիտակ տան ղեկավար՝ իր ընտրվելու դեպքում ինքը կդիմի ԱՄՆի Կոնգրեսին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատերազմ հայտարարելու պահանջով:
Այս մասին հանրապետականը հայտնել Է հուլիսի 14ին՝ Fox News հեռուստաալիքով ելույթ ունենալով Ֆրանսիայի Նիս քաղաքում կատարված գրոհից հետո:
«Դա պատերազմ Է, որտեղ մենք գործ ուենենք առանց զինվորական համազգեստի մարդկանց հետ», ասել Է նա:
Հանրապետականը նաեւ հերթական անգամ հանդես Է եկել ԻՊի դեմ մարտական գործողություններում ՆԱՏՕի ակտիվ ներգրավման օգտին, հաղորդել Է ՏԱՍՍը:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/07/15/662197.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



