Գիտնականներ․ ջուր խմելն ու քաշի նվազումը կապված են միմյանց հետLife.panorama.am-ը գրում է.

Հետազոտողները դեռևս ամբողջությամբ չեն կարողանում պատասխանել հարցին, թե ինչպես է ջուր խմելն ու քաշի նվազեցումը միմյանց հետ կապված, սակայն ևս մեկ հետազոտություն գտել է այդ կապը։ 
 
Նշվում է, որ միջին ամերիկացին օրական չի խմում բավարար քանակությամբ ջուր, գոնե 4 բաժակ։ Միևնույն ժամանակ գիրության ցուցանիշները ԱՄՆ-ում շատ բարձր են՝ չնայած դիետաներին ու ֆիզիկական ակտիվոևթյանը։
Գիտնականները չեն կարծում, թե դա պատահականություն է, այլ այն կապված է քիչ ջուր խմելու հետ։ Այս կարծիքին է նաև Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Թեմմի Չանգը։
 
Նոր հրապարակված հետազոտության մեջ Չանգն ու նրա գործըներները փորձել են պարզել, թե ինչպես է ջուր խմելն ու քաշը կապված միմյանց հետ, որի համար օգտագործել են ԱՄՆ-ի Ազգային առողջապահության և սնուցման հետազոտական կենտրոնում  գրանցված 9500 մեծահասակների տվյալներ, որոնք պարունակում են տեղեկություններ, թե ինչ են ուտում ամերիկացիները, ինչպես նաև այն, թե որքանով է հիդրատացված նրանց օրգանիզմը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել