Tert.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը որևէ խնդիր չի տեսնում, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ն սատարում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին:
Լրագրողների հարցին, թե ՀՀԿ-ն բարդույթ չունի՞ Գյումրիի ընտրություններում նախկին ԲՀԿ-ականին սատարելու համար՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ Սամվել Բալասանյանն ավելի հին է, քան ԲՀԿ-ն»:
Հիշեցնենք, որ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ դաշինք կազմելով «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության հետ:
Արմեն Աշոտյանը նաև նշեց, որ իրենց վերլուծությունները հանգեցրել են այն եզրակացության, որ գյումրեցիները գնահատում են գործող քաղաքապետի քաղաքին ու աշխատանքին նրա նվիրումը:
«Ցանկացած քաղաքական ուժ խոշոր քաղաքներում պետք է ներկայացված լինի, հատկապես՝ հանրապետության երկրորդ ու երրորդ քաղաքներում»,- ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ մամուլի սրահի բացումից հետո ասուլիսին ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



