Artsakhpress.am-ը գրում է.
Այս մասին հայտնում է Digital Trends–ը։
Ալգորիթմը հաշվի է առնում ոչ միայն օգտատիրոջ դեմքի արտահայտությունը, այլ նաեւ ուրիշ գործոններ՝ կեցվածքը, հագուստը, լուսանկարում այլ մարդկանց ներկայությունը։ Հետազոտությանը մասնակցել է Facebook–ի 1.122 օգտատեր, որոնք նախապես IQ–ի թեստ են հանձնել։ Պարզվել է, որ մարդիկ հաճախ սխալմամբ լուսանկարի այս կամ այն դետալը ասոցացնում են մարդու մտավոր մակարդակի հետ։
Հետազոտողները կարողացել են ալգորիթմի միջոցով գուշակել լուսանկարում պատկերված մարդու մտավոր կարողությունները։
Հետազոտության արդյունքներով՝ «իդեալական», բարձր IQ–ով լուսանկարում պետք է լինի մեկ մարդ, դեմքը՝ ֆոկուսի մեջ, իսկ ֆոնը՝ լակոնիկ եւ առանց ավելորդ դետալների։ Բացի այդ, բարձր IQ–ով մարդկանց լուսանկարներում հաճախ է հանդիպում կանաչ գույնը, իսկ ավելի հազվադեպ՝ վարդագույնը, մանուշակագույնն ու կարմիրը։



