1. Իտալիայում չի կարելի լինել մարմնավաճառ, եթե աղջկա անունը Մարիամ է, քանի որ այն կրոնական անուն է:
2. Ղդիկ տալ որոշ արևմտյան երկրներում օրենքով արգելված է եղել, քանի որ դա համարվում էր գրգռող երևույթ:
3. Զինվորական պատիվ ոչ մի երկրում ձախ ձեռքով չեն տալիս:
4. Վատիկանը մինչև 1983թ. մարդկային ծնունդ չի տվել:
5. Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր կատարած սխրանքների համար անգլիացիները գնդապետի կոչում տվեցին № 888 աղավնուն:
6. ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում ձեզ արգելված է համբուրել աղջկան, եթե դուք բեղեր ունեք:
7. Ամեն տարի մոտավորապես 250000 ամերիկացի ենթարկվում է ծեծի սեփական կանանց կողմից:
8. Ամենամեծ տարիքային տարբերությունը ամուսնության մեջ եղել է Մալազիայում: Կինը եղել է 22 տարեկան, իսկ ամուսինը 105 տարեկան:
9. Հոլիվուդի նշանը տեղադրվել է 1923թ.-ին և սկզբում գովազդային բնույթ էր կրում. անհրաժեշտ էր Լոս Անջելեսի նոր թաղամասը բնակիչներով լցնել: Գրության նախնական տեսքն «Հոլիվուդլենդ» էր: Գովազդը պետք է մնար միայն մեկ տարի, բայց երբ այստեղ ակտիվորեն սկսեց զարգանալ կինոարտադրությունը, տառաշարը դարձավ յուրահատուկ խորհրդանիշ:
10. Երբ «Հոլիվուդ» նշանի որոշ տառեր սկսեցին տեսքը կորցնել, դրանց մասին առաջինը սկսեց հոգալ Հյու Հեֆները՝ «Փլեյբոյ» ամսագրի հիմնադիրը: Նա աճուրդ կազմակերպեց և հովանավորներ գտավ տառերի համար: Ջին Օթրին և Փոլ Ուիլյամսը հովանավորեցին «L», «W» տառերի վերականգնումը, իսկ Էլիս Կուպերը գումար փոխանցեց «O» տառի համար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/502786839759724
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել