Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին անդրադարձել է Գերմանիայի հավաքականի հետ առաջիկա դիմակայությանը։ Լևանդովսկին կարծում է, որ «Եվրո-2016»-ի ֆավորիտն աշխարհի գործող չեմպիոնն է։
«Գերմանիայի հավաքականի հետ խաղը յուրահատուկ կլինի։ Հակառակորդին լավ ենք ճանաչում։ Որակավորման փուլում երկու անգամ հանդիպել ենք։ Բունդեսթիմը Եվրոպայի առաջնությունում հաղթողի հիմնական հավակնորդն է։
Գիտենք՝ որքան ուժեղ է Գերմանիայի հավաքականը, բայց պայքարելու ենք մինչև վերջ։ Պետք է պահպանել հանգստություն ու լինել վստահ, բավականություն ստանալ խաղադաշտ դուրս գալուց»,- հարձակվողի խոսքերը մեջբերում է գերմանական Die Welt պարբերականը։
Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին շրջանից հետո Գերմանիայի և Լեհաստանի հավաքականները 3-ական միավորով գլխավորում են C խմբի աղյուսակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել