
Panarmenian.net-ը գրում է.
Հայտնի իսպանական Marca պարբերականը հունիսի 14-ին նյութ է հրապարակել Բաքվում կայանալիք Եվրոպայի Գրան պրիի Formula 1 մրցումների մասին: Պարբերականը պնդում է, որ Formula-1 անցկացնելու համար Բաքուն ավելի քան €80 մլն է վճարել:
Նշվում է նաև, որ իսպանացի մասնակից Ֆերնանդո Ալոնսոն մոտ €2 մլն է ստացել կամ ստանալու է` Եվրոպայի Գրան պրիի դեսպան դառնալու համար: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի և Formula 1-ի միջև պայմանագրի գումարը կոմերցիոն գաղտնիք է և պաշտոնապես չի հրապարակվում, հայտնում է Haqqin.az-ը:
Formula 1-ի ղեկավարն է Բերնի Էքլսթոունը:
Պարբերականը գրել է նաև, որ ծախսած գումարի մի մասը հնարավոր կլինի վերադարձնել: Որպես օրինակ իսպանական պարբերականը բերում է Վալենսիան, որտեղ նույնպես Եվրոպայի Գրան պրի է անցկացվել:
«Ֆորմուլա-1» մրցումներն առաջին անգամ կանցնեն Բաքվում 2016-ի հունիսի 17-19:
Ավելի վաղ Sports for Rights իրավապաշտպան կազմակերպությունը Formula 1-ին կոչ էր արել «բարելավել իր կերպարը»՝ բարձրաձայնելով Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակի մասին: