
Քրոնիկական խաղամոլությունը՝ խաղամոլային խանգարումը, անդադար խաղադրույքներ կատարելու ցանկություն է՝ անկախ թէ ինչ հետևանքներ կարող են դրանք ունենալ կյանքի վրա։ Խաղամոլ մարդը պատրաստ է ռիսկի ենթարկել որևէ արժեքավոր բան, ավելի արժեքավոր բան շահելու համար։
Խաղամոլությունը կարող է գործարկել ուղեղի պարքևատրող բաժինները ալկոհոլի կամ թմրամիջոցների պես, ինչը տանում է կախվածության։ Այս հիվանդությամբ տառապող մարդը պատրաստ է անել ամեն ինչ նոր խաղադրույք կատարելու համար՝ խնայողությունները ծախսելուց և պարտքեր կուտակելուց մինչև գողություն և խարդախություն։

Ախտանշաններ՝
1․ Հաճելի զգացողություններ մեծ խաղադրույքներ կատարելու ժամանակ
2․ Աստիճանաբար մեծացող խաղադրույքներ և ռիսկեր
3․ Անհիմնավոր խաղդրույքներ
4․ Խաղադրույքներ կատարելը՝ խնդրներից ցրվելու համար
5․ Ստելը խաղամոլության վերաբերյալ

Իհարկե լինում են դեպքեր, որ մարդիկ դառնում են քրոնիկ խաղամոլ՝ 1-ին իսկ խաղադրույքից հետո, սակայն սովորաբար այս հիվանդությունը զարգանում է տարիների ընթացում։ Քանի որ այս հիվանդությունը չունի կոնկրետ հիմքեր, այն բուժելը չափազանց բարդ է, սակայն ոչ անհնար։ Հիվանդների մեծ մասը կարողացել են հաղթահարել այս կախվածությունը օգնությամբ։ Այսպիսի խաղամոլության ցանկացած ախտանիշի դեպքում խորհուրդ ենք տալիս անմիջապես դիմել բուժօգնության։ Հիշեք, որ այս հիվանդության ամենավտանգավոր մասը վերջինիս գոյության ժխտումն է։



