Ֆրանսիայում շարունակվում է ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը:

E խմբի երկրորդ խաղում հանդիպեցին մրցաշարի ֆավորիներից երկուսը՝ Իտալիայի և Բելգիայի հավաքականները: Խաղն ավարտվեց իտալացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով: 32-րդ րոպեին հաշիվը բացեց Էմանուելե Ջակերինին, իսկ Գրացիանո Պելեն ավելացված ժամանակում կրկնապատկեց հաշվի տարբերությունը:

Այսպիսով՝ Իտալիայի հավաքականը վաստակած 3 միավորով գլխավորում է E խմբի աղյուսակը: Շվեդիայի և Իռլանդիայի ընտրանիները 1-ական միավորով կիսում են 2-3-րց տեղերը:

Իտալիա – Բելգիա՝ 2:0

1:0 Ջակերինի (32′), 2:0 Պելե (90+3′)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել