![]()
Tert.am-ը գրում է.
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական և գործնական ամրապնդման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, մասնավորապես՝ մարզային ստորաբաժանումների կարողությունների զարգացման հարցեր:
Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք ոլորտներում ամրապնդել և ընդլայնել փոխգործակցությունը:
Կարևորելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ու նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը՝ դեսպան Քիսլերն իր պատրաստակամությունն է հայտնել քննարկել հարցեր երկկողմ համագործակցության շրջանակներում:
Պաշտպան Արման Թաթոյանը, արժևորելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման կարևորությունը, հաստատել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու և համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը:



