Rebuild from Depression պարբերականում հաղորդվում է, որ բրիտանացի նյարդաֆիզիոլոգները պատրաստ են պաղպաղակն անվանել իսկական դեղ, քանի որ այն մարդու օրգանիզմի համար ունի բուժիչ ազդեցություն, հայտնում է newsyou.info-ն:
Լոնդոնցի գիտնականների խումբը եկել է այն եզրակացության, որ պաղպաղակը օգնում է պայքարելու էմոցիոնալ ճնշվածության դեմ, և այն լիովին կարելի է համարել հակադեպրեսանտ:
Հետազոտության հեղինակների խոսքերով՝ երբ մարդը պաղպաղակ է ուտում, նրա գլխուղեղում ակտիվանում են այն նույն մասերը, որոնք ակտիվանում են սիրելի երաժշտություն լսելիս կամ մոտ մարդու հետ շփվելիս: Իսկ պաղպաղակի բաղադրությունը նպաստում է սերոտոնինի (երջանկության հորմոն) մակարդակի բարձրացմանը, որն օգնում է բարելավելու հիշողությունը և տրամադրությունը, ինչպես նաև պայքարելու սթրեսի դեմ: Ավելի օգտակար է շոկոլադե պաղպաղակը:



