Մեկնարկել է ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնությունը: Բացման խաղում Փարիզի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում ուժերը չափեցին Ֆրանսիայի ու Ռումինիայի հավաքականները:
Արդեն 3-րդ րոպեին Ռումինիայի հավաքականը կարող էր բացել հաշիվը: Դաշտի տերերին փրկեց Ուգո Լյորիսի գերազանց սեյվը: Ֆրանսիայի հավաքականի ամենավտանգավոր պահը ստեղծեց Անտուան Գրիզմանը, որից հարվածից հետո գնդակը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից:
Հանդիպման հաշիվը բացվեց 57-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն: 65-րդ րոպեին Ռումինիայի ընտրանին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Թվում էր՝ խաղը կավարտվի ոչ-ոքի, սակայն հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Դմիտրի Պայեն հեռահար գերազանց հարվածով գնդակն ուղարկեց Տետերուշանուի պաշտպանած դարպասը:
Ֆրանսիա – Ռումինիա՝ 2:1
1:0 Ժիրու (57′), 1:1 Ստանչու (65′), 2:1 Պայե (87′)