Այս տարի  դեպի Արցախ մարդկանց հոսքն աննախադեպ ակտիվ է և եթե ապրիլի սկզբին մարդիկ Արցախ էին մեկնում ռազմաճակատին ինչ-որ կերպ  օգնելու կամ սահմանին գտնվելու համար, ապա այս օրերին առավել ակտիվ հոսքը տուրիստներինն է: Այո՛, Արցախն իր պատմամշակութային արժեքներով, տեսարժան վայրերով, կոլորիտային խոհանոցով ու սպասարկման բարձր մակարդակով իսկապես արժանի է լագավույն տուրիստական երկիր կոչվելու տիտղոսին և եթե դուք մոտակա ժամանակները նպատակ ունեք ձեր հանգիստն Արցախում անցկացնել, ուրեմն այս ֆիլմը հենց ձեզ համար է: Ինչպե՞ս գնալ, որտե՞ղ հանգրվանել, ի՞նչ վայրեր այցելել, ի՞նչ և որտե՞ղ ուտել՝ հարցերին ամենայն մանրամասնությամբ կպատասխանի ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության նախաձեռնությամբ պատրաստված ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Ղարաբաղ՝ թաքնված գանձ» փաստավավերագրական ֆիլմը, որը ներկայացնում ենք ստորև: ‪#‎ԵկԱրցախ‬

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել