Ազատվե´ք ամուսնությունից առաջ ձեզ տանջող բացասական հույզերիցLife.panorama.am-ը գրում է.

Ամուսնությունը յուրաքանչյուրիս կյանքում ամենակարևոր իրադարձություններից մեկն է: Գրեթե միշտ հարսանեկան արարողությունից առաջ սիրահար զույգերի մեծամասնության մոտ առկա է լինում գերլարված հոգեվիճակ:

Հոգեբանները տվյալ խնդիրն ասոցացնում են հարսնացուի և փեսացուի կարգավիճակային փոփոխության և հարսանեկան արարողության կազմակերպչական աշխատանքների հետ:

Այդ լարվածությունից դուրս գալու համար, անհրաժեշտ է ընդամենը հիշել և մտածել այդ կարևոր քայլին գնալու պատճառների մասին:

Սիրահար զույգերի մեծ մասը կարծում է, որ ամուսնանալով կարող է կորցնել անկախությունը և զրկվել այն վառ հույզերից, որոնք առկա են եղել սիրահարվածության սկզբնական փուլում: Միանշանակ է այն, որ կենցաղի և առօրյա խնդիրների պատճառով երբեմն ամուսնական զույգերը չեն կարողանում առավել շատ ժամանակ անցկացնել միմյանց հետ: Սակայն դա ժամանակավոր երևույթ է, եթե իհարկե ձեր միությունը հիմնվում է սիրո և փոխադարձ հարգանքի վրա: Այդ դեպքում բոլոր խոչընդոտները հաղթահարելի են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել