Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն խոստվանել է, որ ակումբի ծրագրերի մեջ չի մտնում կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններից հրաժարվելը։
Մխիթարյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են եվրոպական ֆուտբոլի մի շարք գրանդ ակումբներ, այդ թվում՝ «Յուվենտուս»-ը, «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը։
«Արդեն ասել եմ, որ հաջորդ մրցաշրջանից առաջ չպետք է կորցնենք 3 խաղացողի։ Քանզի Մխիթարյանի պայմանագրի ժամկետը լրանալու է 2017թ․, հարցը ենթական է քննարկման։ Հուսով ենք՝ Մխիթարյանը ցանկություն կհայտնի մնալ «Բորուսիա»-ում»,- Վատցկեի խոսքերը մեջբերում է Sport1.de-ն։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2015/16թթ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել