ВТБ բանկի վարկանիշը, համենային դեպս իմ դիտարկմամբ, հավասարվել է 0–ի։ Եթե լրահոսում մի բացասական միջադեպ է լինում, բանկերի հետ կապված, ուրեմն ВТБ-ն առաջին հորիզոնականներում է։ Էլ ադրբեջանական բաժնեմաս, էլ զոհված զինվորների կամ նրանց ծնողների վարկերի հետ կապված քաշքաշուք, ընդհուպ մինչև վարկերը զրոյացնելուց հրաժարվել։ Մի խոսքով` ամեն բացասականը այդ բանկի շուրջ է պտտվում։ Մարքեթինգային լուրջ բացթողում ունեն։ Նույնիսկ այն միջին կարգի բանկերը, որոնցում դժվար զինծառայողները վարկեր ունենային, բայց ապրիլյան դեպքերից հետո անմիջապես հայտարարեցին, որ կզրոյացնեն եղածները։ Միայն հայտարարությունը տեսնելը հաճելի էր, զգում էիր, որ սրտացավ են, իսկ ВТБ-ն` մի քաշքշուքից դուրս չեկած մյուսի մեջ է ընկնում։ Երեկվա դեպքը դրա վառ օրինակ։ Դե ռուսական բանկ է, կոշտ ու կոպիտ քաղաքականությունը հարիր է նրանց։ Կապ չունի, որ աշխատակազմը հայեր են, ղեկավարությունն է վերջին հաշվով որոշում` զրոյացնի՞ վարկերը, թե՞ ոչ։ Ստացվում է, որ ռուսները Ղարաբաղին առնչվող ցանկացած հարցում ՄԵԾ դժվարությամբ են զիջումների գնում։ Ոչինչ, մենք լավ ենք սկսել, շատերին դաս է եղել, հանրային ճնշման տակ այդ զիջումները կկորզվեն։
Ամոթ ձեզ, որ զոհված զինվորի կարիքավոր ու հիվանդ մորը, որդու քառասունքը դեռ դուրս չեկած, ձեր բանկային զզվելի քաշքշուքի մեջ եք ներառում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել