Քիչ առաջ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավարտվեց «Եվրատեսիլ» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որին մասնակցեցին 18 երկրի ներկայացուցիչներ։ Մայիսի 10-ին եզրափակիչի ուղեգիր ստացած երջանիկներին միացան նաև Յուսթսը (Լատվիա), Նիկա Քոչարովը (Վրաստան), Պոլի Գենովան (Բուլղարիա), Դամի Իմը (Ավստրալիա), Ջամալան (Ուկրաինա), Սանյա Վուչիչը (Սերբիա), Միխալ Շպակը (Լեհաստան), Հովի Սթարը (Իսրայել), Դոննի Մոնտելը (Լիտվա) և Լաուրա Թեզորոն (Բելգիա):
Հիշեցնեմ, որ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 14–ին, որտեղ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հանդես կգա երկրորդ կեսում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



