Tert.am-ը գրում է.
«Նուբարաշեն» ՔԿՀ պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Սերոբ Հարությունյանը, իսկ Ռուբիկ Ստեփանյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին Tert.am–ին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը` պաշտոնապես հաստատելով տեղեկությունը, որոնք շրջանառվում էին, սակայն չէին հաստատվում:
Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի արդեն նախկին պետի լիազորությունները դադարեցվել էին դեռ մայիսի 3-ից` և հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել էր նույն վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Լեգդարի Եղիազարյանի վրա:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/07/serob-harutyunyan/2013723
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



